World News

«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ. «Ազատություն»

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։ Կառույցից «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում և դուրս գալուց հետո Հայաստանում շարունակելո՞ւ են արդյոք ծառայությունը: ԱԱԾ-ից թվաքանակի մասին տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա […]

The post «Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Կառույցից «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում և դուրս գալուց հետո Հայաստանում շարունակելո՞ւ են արդյոք ծառայությունը:

ԱԱԾ-ից թվաքանակի մասին տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են. – «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:

Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ որ այնտեղից դուրս եկած ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։

The post «Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net