World News

Վայոց ձորի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով «Mercedes» բեռնատար է կողաշրջվել

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում իրանական համարանիշներով կցորդիչով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքն, իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ։ Բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Читайте на 123ru.net