World News

Արտաշատի համայնքապետարանից պաշտոնատար անձ է կալանավորվել

Արտաշատի համայնքապետարանից պաշտոնատար անձ է կալանավորվել։

Այս մասին Tert.am- ին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։

«Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»։

Читайте на 123ru.net