World News

Երևան-Գյումրի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Lada»-ն և «Opel Zafira»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Հովիկ Ա.-ի վարած «Lada» մակնիշի և 57-ամյա Հարություն Կ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Читайте на 123ru.net