World News

Քանի Ադրբեջանը չի պոկել «Զանգեզուրի միջանցքը», անընդհատ պահանջներ է մեջտեղ բերելու. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը  – Պարո՛ն Սուրենյանց, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» ու արցախահայության վերադարձը Արցախ տարբեր հարցեր են։ Այս հայտարարությունը արդյոք խոսո՞ւմ է այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ կարողացավ լեգիտիմացնել հորինված մի թեզ, […]

The post Քանի Ադրբեջանը չի պոկել «Զանգեզուրի միջանցքը», անընդհատ պահանջներ է մեջտեղ բերելու. Սուրեն Սուրենյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» ու արցախահայության վերադարձը Արցախ տարբեր հարցեր են։ Այս հայտարարությունը արդյոք խոսո՞ւմ է այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ կարողացավ լեգիտիմացնել հորինված մի թեզ, որը աջակցություն է գտնում միջազգային հանրության կողմից։

– Այս պաշտոնյան, որն ավարտում է իր առաքելությունը, փորձել է տարբերակել խնդիրները, բայց գեղեցիկ ձևակերպումներից անդին ոչինչ չկա։ ԵՄ-ն ու հատկապես այս պաշտոնյան հետպատերազմյան ողջ շրջանում հայերին կերակրել են գեղեցիկ բառերով, բայց երբ եկել է կոնկրետ լուծումներ գտնելու ժամանակը, ոչ թե Ադրբեջանին են ստիպել բալանսավորված փոխզիջման գնալ Հայաստանի հետ, այլ Հայաստանին են հակել միակողմանի զիջումներ կատարել բոլոր դեպքերում։ 

Մենք շատ լավ հիշում ենք Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը, արևմտյան բոլոր երկրների ծափողջույնների ներքո Հայաստանը համաձայնեց մինչև դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը միակողմանի զիջումներ կատարել Տավուշի հատվածում ու դիմացը ստացավ ոչինչ։ Հիմա, Կլաարը խոսում է Բաքվի հետ երկխոսության մեջ մտնելու մասին՝ արցախահայության վերադարձի մասով, հետաքրքիր է՝ ի՞նչ երկխոսություն է ինքը պատկերացնում դահճի ու զոհի միջև։ Ղարաբաղի հայերի վերադարձն այսօր չափազանց անիրատեսական է։ Կլաարի այս հարցազրույցը շատ նման է հայ ժողովրդին հիշողություն չունեցող զանգվածի տեղ դնելուն ու գեղեցիկ բառերով մեր ականջները շոյելուն։

– Այսինքն՝ անիրատեսակա՞ն եք համարում Տոյվո Կլաարի հնչեցրած մտքերը։ 

– Ես վախենամ՝ ձեր ասածը լինի, ի վերջո այս թեմայի արծարծումը բերի նրան, որ լեգիտիմացվի Բաքվի «Արևմտյան Ադրբեջանի» այդ ցնորքը, որովհետև բոլոր զրույցները այսպես են սկսվել․ այ, Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցրեք, մենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ կտանք ու այսպես շարունակ։ Մենք բոլոր դեպքերում տեսել ենք, որ արևմտյան դերակատարներն ի վերջո Հայաստանին են հակել գնալ միակողմանի զիջումների։ 

– Պարո՛ն Սուրենյանց, հիմա ինչի՞ են ուզում հակել Հայաստանին, կոնկրետ Կլաարի այս միտքը ի՞նչ է նշանակում։

– Կարծում եմ, որ մեծ հաշվով պարապ խոսքեր են, մանավանդ որ ինքը առաքելությունն ավարտում է, որովհետև, եկեք իրատես լինենք, այսօր մեկը լինի՝ ԵՄ-ի անվտանգությունը երաշխավորի, երկրորդ՝ Ադրբեջանը որևէ միջնորդի մասին լսել անգամ չի ուզում։ Պաշտոնավարումն ավարտող դիվանագետի խոսքին շատ մեծ կարևորություն չպետք է տալ։ Այդ առումով ես նաև լուրջ չեմ վերաբերվում Բայդենի վարչակազմի ջանքերին, որովհետև եթե նույնիսկ Հարիսը ընտրվի նախագահ, ապա կոնկրետ պաշտոնյաները մի քանի ամիս անց հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ 

– Իսկ «Արևմտյան Ադրբեջան» թեզից Ադրբեջանը հրաժարվելո՞ւ է։

– Ո՛չ, բայց այս կեղծ թեզերով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա «Զանգեզուրի միջանցքը» պոկելու համար, այսինքն՝ քանի չի պոկել «Զանգեզուրի միջանցքը», անընդհատ պահանջներ է մեջտեղ բերելու, որոնց հիմնական նպատակը «Զանգեզուրի միջանցքն» է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Քանի Ադրբեջանը չի պոկել «Զանգեզուրի միջանցքը», անընդհատ պահանջներ է մեջտեղ բերելու. Սուրեն Սուրենյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net