World News

Ավտովթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

Օգոստոսի 5-ին՝ ժամը 07:14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

The post Ավտովթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Օգոստոսի 5-ին՝ ժամը 07:14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները ուղևոր Վ. Շ․-ին (ծնված 1962 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, բարձրացրել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

The post Ավտովթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net