World News

Դու դեռ առջևում 20 Օլիմպիական խաղեր ունես․ Ջոկովիչը՝ Ալկարասին

2024 թվականի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դիմել է «Մեծ սաղավարտի» քառակի հաղթող, իսպանացի Կառլոս Ալկարասին։

«Եվս մեկ էպիկական եզրափակիչ, իմ ընկեր. «Էլ Կլասիկո». Շնորհավորում եմ քեզ ու քո թիմին հիանալի Օլիմպիական խաղեր անցկացնելու կապակցությամբ: Հաշվի առնելով քո տարիքը, քո էներգիան և պոտենցիալը, հավանաբար քեզ սպասվում է ևս 20 Օլիմպիական խաղեր: Վստահ եմ դու կնվաճես քո ոսկին։ Կհանդիպենք հաջորդ անգամ, ամիգո»,- գրել է Ջոկովիչը սոցցանցի իր էջում:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին թենիսիստները Փարիզում անցկացրել են Օլիմպիական խաղերի եզրափակիչը, որում սերբը 2 ժամ 52 րոպե տևած համառ պայքարում հաղթեց 7:6 (3), 7:6 (2) հաշվով: 21-ամյա Ալկարասը առաջին անգամն էր մասնակցում Օլիմպիական խաղերին։

Читайте на 123ru.net