World News

Կատարյալ մաքրության հասնելը դեռ երբեք այսքան հեշտ չի եղել. Dreame-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ X40 Ultra ռոբոտ փոշեկուլը

Ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելի են մարդու գործունեության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տան իդեալական մաքրության և կարգուկանոնի պահպանման համար։ Dreame X40 Ultra ռոբոտ փոշեկուլը ոչ միայն ապահովում է անթերի մաքրություն՝ մարդու կողմից գրեթե զրոյական միջամտությամբ, այլև աչքի է ընկնում առաջադեմ տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության կիրառմամբ:

Դեռ երբեք կատարյալ մաքրության հասնելն այսքան հեշտ չի եղել, քանի որ այս մոդելը հագեցած է երկարող և բարձրացող կողային խոզանակներով, որոնց շնորհիվ հնարավոր է լիարժեք մաքրել դժվարամատչելի հատվածները, այդ թվում՝ կահույքի և հատակի միջև եղած նեղ տարածություններն ու ռոբոտ փոշեկուլների «աքիլեսյան գարշապար» համարվող անկյունները: 

Հատկանշական է, որ մաքրման բոլոր փուլերն ավտոմատացված են: Գործն ավարտելուց հետո Dreame ռոբոտը վերադառնում է կցակայան՝ հատակմաքրիչ գլխիկները տաք ջրով լվանալու և դրանք մանրակրկիտ չորացնելու համար: Գործողության ավարտից հետո չեն մնում ո՛չ տհաճ հոտեր, ո՛չ բակտերիաներ:

Նոր OmniDirt համակարգի շնորհիվ փոշեկուլը հստակ հայտնաբերում է կեղտը և, կախված դրա տեսակից, կարգավորում մաքրման հզորությունը՝ անթերի արդյունք ապահովելու համար:



Արհեստական բանականությամբ հագեցած RGB խելացի տեսախցիկը և զգայուն 5 ալիքանի սենսորները ճանաչում են կեղտի տեսակները՝ տարորոշելով դժվար և կպչուն բծերը. օրինակ՝ կետչուպից կամ սոյայի սոուսից բծերի համար փոշեկուլը կընտրի ավելի ինտենսիվ ռեժիմ: Իսկ կողային խոզանակի բարձրացումը թույլ չի տալիս, որ կեղտը տարածվի չոր և խոնավ տարածքների միջև, ինչը հատկապես կարևոր է գորգերը մաքրելիս:

Բացի այդ, 3D կառուցվածքային լուսավորության շնորհիվ X40 Ultra-ն խուսափում է խոչընդոտներից: Այն ճանաչում է կոշիկները, մալուխները, խաղալիքները և կահույքը՝ մանևրելով դրանց միջև՝ բախումներից խուսափելու համար: Մանևրելով բարդ միջավայրում՝ ռոբոտն անվնաս է պահում նուրբ առարկաները, ինչպես նաև վտանգ չի ներկայացնում փոքրիկների և տնային կենդիների համար:



Սարքի տպավորիչ առավելություններից մեկը փոշու տարան 2,5 ամսվա ընթացքում միայն մեկ անգամ դատարկելու անհրաժեշտությունն է: Խելացի փոշեկուլը փոշին հավաքում է 300 մլ տարողունակությամբ տարայի մեջ և յուրաքանչյուր մաքրումից հետո հավաքված աղբը ուղարկվում է կցակայանի 3,2 լիտրանոց մեծ տարա։ Վերջինս պահանջում է մաքրում միջինը 75 օրը մեկ։

Մոդելն աչքի է ընկնում նաև ներծծման տպավորիչ հզորությամբ՝ 12,000 Պա: Իր հզոր շարժիչի շնորհիվ Dreame X40 Ultra-ն արդյունավետորեն ներծծում է փոշին, մազերը և փշրանքները տարբեր մակերեսներից՝ մանրահատակ, սալիկ կամ գորգ:

Փոշեկուլի գործառույթների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գործընկեր խանութներին`«Զիգզագ», VLV, «Վեստա», «ԷԼԴՈՐԱԴՈ», «Վեգա», «Դոմուս», NOUT.AM:

Читайте на 123ru.net