World News

Միջադեպ Դիլիջանի անտառում. 51-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի քաղաքացի։

Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնի ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն կասկածյալներ և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ վիրավորներ էլ կան, որոնց ինքնությունը պարզում են։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Читайте на 123ru.net