World News

ՕԽ-2024․ Իսպանիայի հավաքականը եզրափակչում է

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի առաջին կիսաեզրափակչում Իսպանիան կամային հաղթանակ տարավ Մարոկկոյի նկատմամբ (2:1):

Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Մարոկկոյի հավաքականի հարձակվող Սուֆյան Ռահիմին։ 66-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը ։ 87-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց քիչ անց հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց «Ֆուրա Ռոխայի» հարձակվող Խուանլո Սանչեսը՝ 2։1։

Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիա - Եգիպտոս զույգի հաղթողին։ Ֆրանսիա – Եգիպտոս հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 23։00-ին։

Читайте на 123ru.net