World News

Իրանը հարձակման մասին ուղերձ է փոխանցել Իսրայելին. The Jerusalem Post

Իրանի իշխանությունները Հունգարիայի միջոցով Իսրայելին զգուշացրել են հարվածներ հասցնելու մտադրության մասին, գրում է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանը հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա: Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Իսրայելի գործընկերներիս հետ և հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը ծայրաստիճան սրված է։

Читайте на 123ru.net