World News

Վաղարշապատում 36-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել «Հայփոստի» բաժանմունքից

Օգոստոսի 4-ին անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցումգտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։  Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը:

Մուսալեռ գյուղի բնակիչ 36 -ամյա տղամարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Читайте на 123ru.net