World News

Մեդալս նվիրում եմ իմ ազգին, իմ ընտանիքին և հարազատներին, ովքեր մշտապես իմ կողքին են և աջակցում են ինձ․ Արթուր Դավթյան

Փարիզի ՕԽ փոխչեմպիոն Արթուր Դավթյանը պատմել է խաղերի ընթացքի մասին․

«Որակավորման փուլում վատ մասնակցեցի, վատ ցատկեր կատարեցի ու արդեն հարց էր՝ եզրափակիչ փուլ դուրս կգա՞մ, թե՝ ոչ: Փառք Աստծո՝ դուրս եկա եզրափակիչ, մեկ շաբաթ ժամանակ ունեինք սխալները շտկելու և եզրափակչին պատրաստվելու համար: Եզրափակչում որքան՝ դժվար է վերջինը ելույթ ունենալը, բայց նաև հեշտ է այն առումով, որ տեսա բոլոր մրցակիցներիս ելույթները, հասկացա, որ պետք է առավելագույն մասնակցություն ունենալ՝ հաղթանակի հասնելու համար: Միևնույն ժամանակ, դժվար է, քանի տեսնում ես, որ մրցակիցներդ շատ բարձր գնահատականներ են ստանում և պետք է իսկապես շատ լավ կատարես վարժությունը հաջողության հասնելու համար: Հավաքվեցի ու կարողացա լավ մասնակցություն ունենալ:

Ուրախ և հպարտ եմ այս արդյունքի համար: Նախորդ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ էի նվաճել ու կարելի է ասել՝ այս անգամ լավացրեցի արդյունքս: Ուրախ եմ, որ դատարկ ձեռքերով չեմ վերադառնա հայրենիք: Մեդալս նվիրում եմ իմ ազգին, իմ ընտանիքին և հարազատներին, ովքեր մշտապես իմ կողքին են և աջակցում են ինձ»,-ասել է Արթուր Դավթյանը:

Читайте на 123ru.net