World News

Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:

Մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ:

Читайте на 123ru.net