World News

Կրիտիկական պահ է, բոլոր կողմերը պետք է ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին. Բլինկենը՝ Մերձավոր Արևելքի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ այժմ «կրիտիկական պահ» է: Նա ներգրավված կողմերին կոչ է արել աշխատել լարվածությունը թուլացնելու համար, քանի որ ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ մտահոգություններն աճում են անցյալ շաբաթ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանություններից հետո: Այս մասին գրում է cbsnews.com-ը:

«Մենք զբաղված ենք ինտենսիվ, գրեթե շուրջօրյա դիվանագիտությամբ՝ մի շատ պարզ ուղերձով. բոլոր կողմերը պետք է զերծ մնան էսկալացիայից: Բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար: Էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից: Դա միայն կհանգեցնի ավելի շատ հակամարտությունների, ավելի շատ բռնությունների, ավելի շատ անապահովության»,- ասել է նա: 

Բլինկենը հավելել է, որ «կարևոր է նաև այս ցիկլը կոտրելը՝ հասնելով Գազայում հրադադարի, և դա իր հերթին կստեղծի ավելի կայուն խաղաղության հնարավորությունները ոչ միայն բուն Գազայում, այլև այլ հատվածներում, որտեղ հակամարտությունը կարող է տարածվել»:

Նա կոչ է արել բոլոր կողմերին գտնել «համաձայնության գալու ուղիներ, ոչ թե հետաձգելու կամ «ոչ» ասելու պատճառներ փնտրել»:

«Հրամայական է, որ բոլոր կողմերը ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին», - շեշտել է նա։

Читайте на 123ru.net