World News

Շոյգուն հայտնել է, որ Բաքվում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է քննարկել. Factor

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու կատաչած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու՝  Արևմուտքի փորձերը։ Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Առաջին հերթին, դա, […]

The post Շոյգուն հայտնել է, որ Բաքվում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է քննարկել. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու կատաչած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու՝  Արևմուտքի փորձերը։ Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Առաջին հերթին, դա, իհարկե, Հարավային Կովկասում անվտանգությունն է։ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրությունը փոխանցվել է Երևանին։ Դա նաև Արևմուտքի կողմից այս գործընթացին միջամտելու շատ ակտիվ փորձերն են։ Քննարկվել են նաև տրանսպորտային նախագծերը, մասնավորապես, Հյուսիս-Հարավ միջանցքը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Քննարկվել է նաև Իլհամ Ալիևի՝ «3+3» ձևաչափով բանակցությունների գաղափարը, մենք սատարում ենք դրան։ Դա պետք է շարունակել, մանավանդ, որ «3+3» բանաձևը հարմար է ոչ միայն այս կոնկրետ դեպքի, այլև ապագայի համար՝ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- լրագրողներին ասել է Շոյգուն։ Հավելենք, որ Ալիևի ու Շոյգուի բանակցությունների վերաբերյալ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ադրբեջանական կողմը։  

The post Շոյգուն հայտնել է, որ Բաքվում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է քննարկել. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net