World News

Փարիզ-2024. Հայտնի է Սլավիկ Գալստյանի մրցակիցը

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի երկրորդ մրցումային օրվա քաշային կարգերի վիճականահությունը: Հայտնի է Հայաստանի թիմի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանի (67 կգ) մրցակիցը:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոն:

Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ 1/8 եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա օգոստոսի 7-ին Երեւանի ժամանակով 13:00-ից A մրցագորգում:

Читайте на 123ru.net