World News

Կասկած չկա, որ Իսրայելը Իրանի իմիջին մեծ հարված է հասցրել, դրա մասին արդեն ամբողջ աշխարհն է խոսում. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը – Պարո՛ն Վարդանյան, Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածությունը հաշվի առնելով, կարծիքներ են հնչում, որ Մերձավոր Արևելքում արյունալի պատերազմից հինգ է պակաս։ Դուք պատերազմի հավանականությունը որքա՞ն եք գնահատում։ – Ես չեմ կարծում, թե լայնածավալ պատերազմ կլինի, ինչ-որ կետային, սահմանափակ հարվածներ Իրանի ու Իսրայելի կողմից միմյանց կհասցվեն, բայց միջազգային խաղացողները, իսկ ավելի […]

The post Կասկած չկա, որ Իսրայելը Իրանի իմիջին մեծ հարված է հասցրել, դրա մասին արդեն ամբողջ աշխարհն է խոսում. Արմեն Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածությունը հաշվի առնելով, կարծիքներ են հնչում, որ Մերձավոր Արևելքում արյունալի պատերազմից հինգ է պակաս։ Դուք պատերազմի հավանականությունը որքա՞ն եք գնահատում։

– Ես չեմ կարծում, թե լայնածավալ պատերազմ կլինի, ինչ-որ կետային, սահմանափակ հարվածներ Իրանի ու Իսրայելի կողմից միմյանց կհասցվեն, բայց միջազգային խաղացողները, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ն, թույլ չի տա, որ այն վերածվի լայնածավալ պատերազմի, ու կողմերը կսահմանափակվեն մի քանի հարվածներով։

– Ինչո՞ւ եք կարծում, որ ԱՄՆ-ն կկարողանա զսպել պատերազմի բռնկումը։

– Արդեն իսկ կա դրա նախադեպը, երբ ապրիլի կեսերին հրթիռների ու ԱԹՍ-ների միջոցով տեղի ունեցավ Իրանի հարձակումը Իսրայելի վրա, միջազգային մամուլում բազմաթիվ հոդվածներ հրապարակվեցին, որ Իրանը նախապես տեղյակ է պահել ԱՄՆ-ին իր գործողությունների մասին, ու ԱՄՆ-ն նույնիսկ րոպեներով գիտեր Իրանի հարձակման մասին։ Մի կողմից թույլ տվեց, որ Իրանը պահպանի իր դեմքը՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, բայց մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն իր ամբողջ կործանիչներով ու այլ միջոցներով Մեծ Բրիտանիայի հետ կարողացավ որսալ այդ հրթիռներն ու ԱԹՍ-ները, ու փաստացի մի քանի հրթիռ ընկավ Իսրայելի տարածք՝ առանց որևէ լուրջ վնաս հասցնելու։ 

– Պարո՛ն Վարդանյան, իսկ ինչո՞ւ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեին սպանեց հենց Թեհրանում։

– Առաջին հերթին, կարծում եմ, նպատակ ուներ ստորացնել Իրանի իշխանությանը, որովհետև իմ խորին համոզմամբ, Իսրայելը հնարավորություն ուներ Հանիեին սպանել Կատարում կամ, ասենք, Թուրքիայում, բայց դա չարեց։ Իրանի հեղինակությանը հարվածելու նպատակով Իսրայելը դա արեց։

– Նպատակին հասա՞վ Իսրայելն այդ սպանությամբ։

– Հեղինակությունը միանշանակ վտանգվել է, բայց այստեղ գալիս է արդեն այդ շախմատային երկրորդ պարտիան՝ ի՞նչ է անելու Իրանը, արդյոք Իսրայելը հաշվարկե՞լ է բոլոր հնարավոր պատասխան քայլերը, թե՞ ոչ, դա չեմ կարող ասել, բայց այն, որ Իրանի իմիջին մեծ հարված է հասցվել, որևէ կասկած չկա դրանում։ 

Դրա մասին արդեն ամբողջ աշխարհն է խոսում, իրանցիներն էլ են դա ասում, նրանք, ի դեպ, բավական հյուրասեր ժողովուրդ են ու անընդհատ նշում են, որ իրենց հյուրին իրենց տան մեջ սպանել են, ու իրենք դա չեն ներելու։ Իսկ ես արդեն ասացի, որ պատասխանը լինելու է սահմանափակ կետային հարվածը, հնարավոր է նաև՝ հրթիռային հարված, ԱԹՍ-ներով հարված և այլն, բայց լայնածավալ պատերազմ չի լինելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կասկած չկա, որ Իսրայելը Իրանի իմիջին մեծ հարված է հասցրել, դրա մասին արդեն ամբողջ աշխարհն է խոսում. Արմեն Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net