World News

Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության մեջ:

The post Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net