World News

ՕԽ-2024. ալժիրցի Իման Խելիֆը հաղթեց Թաիլանդի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Ալժիրցի Իման Խելիֆը, որը 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գենդերային թեստը ձախողեց և հետագայում որակազրկվեց, հաղթեց Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի կիսաեզրափակչում և դուրս եկավ եզրափակիչ:

Մինչև 66 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Խելիֆը մրցավարների միաձայն որոշմամաբ 5-0 հաշվով հաղթեց Թաիլանդի ներկայացուցիչ Յանամ Սուվանաֆաենգնին և ապահովեց առնվազն արծաթե մեդալ։

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի եզրափակչում օգոստոսի 10-ին ալժիրցի մարզուհին ոսկե մեդալը կվիճարկի չինուհի Լիու Յանի հետ։

Читайте на 123ru.net