World News

Փարիզ-2024. աթլետ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց, սակայն չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աթլետ Երվանդ Մկրտչյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում`թարմացնելով Հայաստանի ռեկորդը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի Stade de France մարզադաշտում, որտեղ ընթանում են աթլետիկայի մրցաշարերը, օգոստոսի 7-ին կայացավ նաև տղամարդկանց 800 մետր վազքի որակավորման մրցաշարը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար Երվանդ Մկրտչյանը 800 մետր տարածությունը հաղթահարեց 1:49.91 արդյունքով: Այս արդյունքը Հայաստանի նոր ռեկորդ է:

Ընդհանուր պայքարում Մկրտչյանը միայն 51-րդ հորիզոնականում է:

Читайте на 123ru.net