Ադրբեջանը չի կարող խուսափել միջազգային իր պարտավորությունների կատարումից. «Միասին»-ը միանում Լուիս Մորենո Օկամպոյի արշավին
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը միանում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տեղեկատվական արշավին, որի հիմնանպատակը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովին (COP 29) ընդառաջ միջազգային տարբեր ատյաններում Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի հանդեպ Իլհամ Ալիևի կողմից ղեկավարվող Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության բացահայտումն է