World News

«Հյուսիս-հարավ» ճանապարհահատված ընթանալիս՝ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային ցուցանակներին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատված ընթանալիս՝ «Դեֆանս Հաուզինգ»-ի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դեֆանս Հաուզինգ»-ի գովազդային ցուցանակներին ու երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Shamshan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արմենիա», մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը անչափահաս տղա է: Բախման հետևանքով ավտոմեքենայի վրայից շարժիչը պոկվել ու շպրտվել է:

Читайте на 123ru.net