World News

Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը սահմանային շրջաններում դադարեցվել է․ ՌԴ ԳՇ պետ

Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը դեպի Ռուսաստան Կուրսկի ուղղությամբ կասեցվել է։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սահմանապահ ստորաբաժանումների գործողությունների, ավիահարվածների, հրթիռային և հրետանային կրակի արդյունքում կասեցրեցին հակառակորդի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք Կուրսկի ուղղությամբ»,- ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերասիմովը:

Ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզի Սուդժանսկի և Կորենևսկի շրջաններում փորձում են սահմանը ճեղքել նախորդ առավոտից։

Հարձակումը հետ է մղվում ՌԴ զինվորականների և սահմանապահների կողմից։ Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 260 զինվոր և 50 զրահամեքենա, այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ:

 

Читайте на 123ru.net