World News

Արամ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը ևս մերժվեց

Դատարանը կրկին մերժեց Ռոման Երիցյանի եղբորը, Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, որը քննչականն այս անգամ ներկայացրել էր իրավունքի և բարոյականության սկզբունքների արհամարհմամբ։

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նորից ուրախությամբ արձանագրում եմ, որ գրանցվեց Արամի հաղթանակը։

Այս երկրորդ միջնորդության ներկայացնելն արձանագրեց, որ քննչական կոմիտեն հրաժարվել է իր առաքելությունից ու ստանձնել է հակամարդկային արարքի պաշտպանությունը:

Ռոմանի հրապարակած տեսանյութում, որտեղ պարեկները ուղիղ խոշտանգման են ենթարկում Արամ Երիցյանին, հստակորեն հաստատվում է, որ առնվազն այդ երկու պարեկները տառապում են հակամարդկային հիվանդությամբ: Նրանք, իմ գնահառմամբ, մարդատյաց են»,-  գրել է նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին պարեկների գործադրած բռնությունից Արամ Երիցյանը մարմնական վնասվածքներ էր ստացել։ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն էլ հայտարարել էին, թե ոչ թե Երիցյանն է ծեծի ենթարկվել, այլ՝ պարեկները՝ նրա կողմից։ Երիցյանի դեմ  նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օգոստոսի 4-ին դատարանը ոչ միայն մերժել էր  Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, այլև ոչ իրավաչափ էր ճանաչել նրա եռօրյա ձերբակալությունը։ Օգոստոսի 7-ին Արամ Երիցյանին կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, որը նույնպես դատարանը մերժեց։

Читайте на 123ru.net