World News

Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում оգոստոսի 8-ի ցերեկը, 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 8-ին և 9-ին, 11-13-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

Читайте на 123ru.net