World News

Ընդամենը 8 օրով Միջազգային տիեզերակայան մեկնած ամերիկացիները կարող են մինչև 2025-ի փետրվար արգելափակված մնալ այնտեղ

ԱՄՆ-ի երկու տիեզերագնացներ, որոնք հունիսի 5-ին ութօրյա առաքելությամբ մեկնել էին Միջազգային տիեզերակայան, կարող են այնտեղ արգելափակված մնալ մինչև հաջորդ տարի, եթե նրանց Boeing Starliner տիեզերանավը չհաջողվի վերանորոգել, որպեսզի նրանք վերադառնան տուն, հայտնել է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն: Այս մասին գրում է The Guardian-ը:

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները նշել են, որ տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորը և Սունի Ուիլյամսը, որոնք Boeing Starliner-ով թռած առաջին անձնակազմն են, կարող են վերադառնալ SpaceX-ի Crew Dragon-ով 2025 թվականի փետրվարին, եթե Starliner-ը դեռևս անապահով համարվի Երկիր վերադառնալու համար:

Խնդիրները կապված են Starliner-ի շարժիչային համակարգի հետ և լրջորեն կասկածի տակ են դնում տիեզերանավի՝ Բուտչ Ուիլմորին և Սունի Ուիլյամսին անվտանգ Երկիր վերադարձնելու կարողությունը: 

Читайте на 123ru.net