World News

Պուտինն Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել «Բարեկամության» շքանշանով»,- ասված է ՌԴ ղեկավարի հրամանագրում։

Читайте на 123ru.net