World News

Իսրայելն այն վիճակում չէ, որ պատերազմ սկսի Իրանի դեմ. Իրանի ԱԳ նախարար

Իսրայելն այն վիճակում չէ, որ կարողանա պատերազմել Իրանի հետ. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Բաղերին:

Ինչպես նշում է Mehr գործակալությունը, ԱԳ ղեկավարը AFP-ի հետ զրույցում նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանը «թանկ կնստի սիոնիստական ռեժիմի համար» և փոխարենը օգուտ կբերի տարածաշրջանի անվտանգությանը։

«Սիոնիստական ռեժիմն այն վիճակում չէ, որ պատերազմ սկսի Իրանի դեմ: Նրանք ոչ կարողություն ունեն, ոչ էլ ուժ», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Թել Ավիվը ձգտում է Գազայի հատվածից լարվածություն, պատերազմ և ճգնաժամ ընդլայնել ամբողջ տարածաշրջանում:

Նշենք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք:

Читайте на 123ru.net