Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կփոխանցի «Akash–1S» զենիթահրթիռային համակարգերը. Հայաստանը կդառնա դրանց առաջին օտարերկրյա գնորդը
Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defence Research Wing» հարթակը։
Լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։ Հաղորդվում է, որ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։
Տրամադրվելիք համակարգերը հանդիսանում են հնդկական «Bharat Dynamics Limited»-ի ընկերությունը։
«Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը:
The post Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կփոխանցի «Akash–1S» զենիթահրթիռային համակարգերը. Հայաստանը կդառնա դրանց առաջին օտարերկրյա գնորդը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.