World News

Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն. Բագրատ Սրբազան

Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Պահանջում են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից, ամեն ինչից։ Իրենց խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ Անկախության հռչակագիրը, ինչը նշանակում է վերացնել մեր պետության հիմնադրույթները, իղձերն ու երազանքները, նշանակում է Հայաստանի Հանրապետության չգոյություն։

Կդիտարկեն որպես տարածք, որը պատրաստ կլինի վերածվելու «Արևմտյան Ադրբեջան»-ի։

Այդ մարդիկ անկենսագիր, անհայրենիք, անուղեղ մարդիկ են։ Նույն Հովիկ Աղազարյանն էր ասում, որ պարգևավճար եմ ստանում, որպեսզի տան համար հիփոթեքով վերցրած 50 հազար դոլարը փակեմ։

Վաղը, որ մեկ միլիոն կամ հարյուր հազար տան, ուրիշ բան էլ է տեղը տալու՝ իր ընտանիքի անդամներով հանդերձ։ Սա է այդ մարդկանց չափանիշը»,-ասել է Սրբազանը։

Читайте на 123ru.net