World News

ՕԽ-2024․ Շիֆանգ Լուոն միանգամից սահմանեց երեք ռեկորդ՝ դառնալով օլիմպիական չեմպիոն

2023 թվականի աշխարհի չեմպիոն, չինացի ծանրորդուհի Շիֆանգ Լուոն 2024 թվականին Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել մինչև 59 կգ քաշային կարգում՝ սահմանելով միանգամից մի քանի օլիմպիական ռեկորդներ։

Շիֆան Լուոն պոկում վարժությունում բարձրացրեց 107 կգ, իսկ հրումում՝ 134 կգ (երկու արդյունքն էլ նախկինում խաղերում գրանցված չէին): Բացի այդ, չինուհու երկամարտում բարձրացրած քաշը՝ 241 կգ նույնպես թարմացրել է Օլիմպիական խաղերի ռեկորդը։

Կանադացի Մոդ Շարրոնը 2024 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը նվաճեց ՝ ընդհանուր 236 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակեց այս կարգում Տոկիո 2020-ի չեմպիոն, չինական Թայբեյի ներկայացուցիչ Կո Սինգչունը 235 կգ արդյունքով:

Читайте на 123ru.net