Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը զիջեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Կուբան ներկայացնող Լուիս Սանչեսի հետ: Կուբացին առավելության հասավ 7:0 հաշվով:
Ավելի վաղ` Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզ էր նվաճել Մալխաս Ամոյանը: Իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի վարժության արծաթե մեդալակիր:
The post Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.