World News

Լիոնի «Օլիմպիկի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արարատ»

Երևանի «Արարատի» կազմը համալրել է 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Մուսա Կանտեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երեք տարվա պայմանագիր: 2004 թվականի մայիսի 8-ին ծնված սենեգալցի ֆուտբոլիստն «Արարատ» է տեղափոխվել Լիոնի «Օլիմպիկից»:

Նախորդ մրցաշրջանում Կանտեն Լիոնի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ:

Կանտեն նաև Սենեգալի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում 2023 թվականին դարձել է Աֆրիկայի ազգերի առաջնության խաղարկության հաղթող՝ մասնակցելով 6 հանդիպման: Մուսա Կանտեն «Արարատում» հանդես կգա 20 համարի մարզաշապիկով:

Читайте на 123ru.net