World News

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ին, 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

The post Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net