World News

Վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի կողմից գործադրվող ջանքերին՝ օգնելու հասնել տարածաշրջանի համար անհրաժեշտ խաղաղությանն ու կայունությանը․ Լայեն

Վճռականորեն աջակցում եմ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի կողմից գործադրվող ջանքերին ՝ օգնելու հասնել տարածաշրջանի համար անհրաժեշտ խաղաղությանն ու կայունությանը։

Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մեզ անհրաժեշտ է անհապաղ զինադադար Գազայում։ Սա մարդկանց կյանքը փրկելու, խաղաղության հույսը վերականգնելու և պատանդների վերադարձն ապահովելու միակ միջոցն է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ղեկավարներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։

Читайте на 123ru.net