Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը կտեղափոխվի կալանավայր
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը կտեղափոխվի կալանավայր: Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը:
Հուլիսին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում քննչական գործողություններ էին իրականացվել, ինչից հետո Ազատյանը, նրա տեղակալն ու թաղապետարանի այլ աշխատակիցներ ձերբակալվել էին: Ավելի ուշ, Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքն ու կիրառվել 30 միլիոն դրամ գրավ:
The post Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը կտեղափոխվի կալանավայր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.