World News

Ես հավերժ չեմ, բելառուսները պետք է ընտելանան մեկ այլ նախագահի մասին մտքին. Լուկաշենկո

Բելառուսները պետք է ընտելանան մեկ այլ նախագահի մասին մտքին, ասել է երկրի  նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գորոդիշչե քաղաքի բնակիչների հետ զրույցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, ես չեմ ասում, որ հենց վաղը թողնելու եմ ձեզ, բայց դուք պետք է վարժվեք այն փաստին, որ ես հավերժ չեմ, ինչպես և դուք», - ասել է նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ պաշտոնից հեռանալիս պետք է իր իրավահաջորդին թողնի խաղաղ ու հանգիստ երկիր։

Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է, որը երկիրը կառավարում է 1994 թվականից մինչև հիմա:

Читайте на 123ru.net