World News

Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Ալեն Դելոնի զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում. ԿԳՄՍՆ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում:

Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ լեգենդար դերասանը կյանքից հեռացել է երեկ՝ օգոստոսի 18-ին։ Նա 88 տարեկան էր։ Դերասանը մահացել է Ֆրանսիայի իր տանը՝ շրջապատված երեխաներով և ընտանիքի անդամներով:

Читайте на 123ru.net