«Ինտերի» դարպասապահ Զոմերը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին
Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը հայտարարել է Շվեյցարիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
35-ամյա ֆուտբոլիստը որոշել է ավարտել միջազգային կարիերան, հայտնում է Շվեյցարիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
«Կարմիր խաչակիրների» կազմում դարպասապահն անցկացրել է 94 հանդիպում։ Զոմերի նորամուտը ազգային հավաքականում կայացել է 2012 թվականի մայիսին, իսկ վերջինը ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակչի Անգլիայի դեմ խաղն էր, որում Շվեյցարացին պարտվել է 11 մետրանոց հարվածաշարում։
Զոմերը դեռ չի պատրաստվում ավարտել ակումբային ֆուտբոլը, նրա պայմանագրի ժամկետը Միլանի «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: