World News

Կոչ ՄԱԿ-ին՝ պահանջել Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին, կամ վերանայել COP 29-ը այնտեղ անցկացնելու որոշումը. ակցիա

Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողին:

«Հայկանդուխտ» ավանդապաշատ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ խորը մտահոգություն են հայտնում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը Ադրբեջանում անցկացնելու որոշման վերաբերյալ:

«Մեր մտահոգությունները շատ հստակ են. այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատկաների և արժեքների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցերում:

Ադրբեջանի բանտերում շարունակվում են անօրինական պահվել հայ գերիներ: Սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին:

Ադրբեջանը իրականացրել է Արցախի բնակչության բռնի  տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի: Ադրբեջանը չի կատարել այս շենքի՝ ՄԱԿ-ի, պահանջները Արցախի հարցի վերաբերյալ: Սա ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային իրավունքի նկատմամբ: Մտավախություն կա՝ COP 29-ից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես կարող են խոչընդոտել հայ գերիների ազատ արձակմանը:

Ուստի, կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերիներին, հակառակ պարագայում վերանայել COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը՝ մինչև բոլոր հայ գերիների ազատ արձակումը»,-ասված է ՄԱԿ-ին ուղղված նամակում:

Читайте на 123ru.net