World News

Դիտակ-Արևշատ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Opel»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ 1 անչափահաս երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19:20-ի սահմաններում Դիտակ-Արևշատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի՝ անչափահաս, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում։

Читайте на 123ru.net