World News

Երևանում՝ «Ռիո մոլ»-ի հարևանությամբ, ՌԴ քաղաքացուց 25 միլիոն դրամ են գողացել

Օգոստոսի 17-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 38-ամյա Շուշանիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ից 18:00 ընկած ժամանակահատվածում ինքն իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան կայանել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի՝ Սարալանջի փողոցի հատվածում և ավտոմեքենայի միջից գողացել են տոպրակ։

Տեղում Շուշանիկ Ղ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայից գողացված տոպրակում եղել է 25 միլիոն ՀՀ դրամ։

Читайте на 123ru.net