World News

Դեսպան Քվինը և Ժաննա Անդրեասյանն անդրադարձել են ՀՀ մշակութային ժառանգության պահպանության նպատակով ԱՄՆ-ի կողմից ներդրվող գրեթե 250․000 դոլար աջակցությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանի, պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելեց Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի ներքո իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։ Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

Читайте на 123ru.net