World News

Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին

N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։

Նախարար Պապիկյանը նաև հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին:

The post Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net