World News

ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։

Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։

Reuters գործակալության փոխանցմամբ, Կատարում լրագրողների հետ զրույցի ժամանակ Բլինքենը հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք հնարավոր ամեն բան, որ հասնենք վերջնագծին»:

Հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման մասին հարցին ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Միացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա։ Ավելի կոնկրետ, համաձայնագիրը շատ հստակ է Գազայից (Իսրայելի պաշտպանության բանակի) դուրսբերման ժամանակացույցի և վայրերի վերաբերյալ, և Իսրայելը համաձայնել է դրան»: 

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ համաձայն է գործարքի պայմաններին։

Читайте на 123ru.net