World News

ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է. Մարիա Զախարովա

Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խաղաղության համաձայնագրի, այսպես կոչված, փաթեթն իր մեջ ներառում է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այնինչ, Երևանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի ապաշրջափակման հարցը կարգավորելու համար: Հարցի վերջնական լուծումը չի հաջողվում հենց Երևանի անզիջում դիրքորոշման պատճառով»,-հավելել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն արձագանքել էր ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, ըստ որի՝ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։

Читайте на сайте