Սյունիքում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Opel»-ը. վերջինը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել գետում
Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318 կմ հատվածում՝ Քաջարանի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Արարատ Զախարյանի վարած «Opel» մակնիշի և 62-ամյա Սլավիկ Խաչատրյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել գետում:
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: