World News

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Կուրսկի ատոմակայան այցելելուց հետո մտադիր է հանդիպել Զելենսկու հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուրսկի ատոմակայան այցելելուց հետո մտադիր է մեկնել Ուկրաինա, հույս ունի խոսել Վլադիմիր Զելենսկու հետ:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն ՌԻԱ Նովոստի-ին հաստատել էր, որ Գրոսիի այցը Կուրսկի ատոմակայան նախատեսվում է հաջորդ շաբաթ:

Ինչպես նշել է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա շաբաթվա սկզբին։

«Հաջորդ շաբաթ Կուրսկ և Ռուսաստան կատարած իմ այցից հետո ես կլինեմ Կիևում, հուսով եմ, որ կխոսեմ Զելենսկուն հետ»,-ասել է Գրոսին։

Читайте на 123ru.net