Ջուդ Բելինգհեմը վնասվածք է ստացել, հայտնի չէ՝ երբ կվերադառնա խաղադաշտ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վնասվածք է ստացել այսօր՝ օգոստոսի 23-ին «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը նախապատրաստվելիս, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ոտնաթաթի մկանային վնասվածք, սակայն անգլիացու խաղադաշտ վերադառնալու ճշգրիտ ժամկետները դեռևս չեն նշվում:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է մարզումների վերադառնալ սեպտեմբերի վերջին՝ ազգային հավաքականների դադարից հետո։